00:00:00

Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների շարքում են

10:30, 15 ապրիլ 2026 Սպորտ

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

 

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից ունեն 5.5 միավոր և կիսում են 5-րդ հորիզոնականը:

 

Մրցաշարի առաջատարներն են Այդին Սուլեյմանլին, Նիկոլոզի Կաչարավան, Յան Մալեկը և Դավիդ Անտոն Գիխարոն, ովքեր ունեն 6 միավոր:

 

Հայ շախմատիստներից 5 միավորով առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը:

 

Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը, Վահե Սուքիասյանը, Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 4.5 միավոր։

 

Գաբրիել Սարգսյանը ունի 4 միավոր:

 

8-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր