00:00:00

500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանը կընդունի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը

21:37, 14 ապրիլ 2026 Սպորտ

Հայաստանը կընդունի մասշտաբային միջազգային մրցաշար, Երևան կժամանեն մարզիկներ 30 երկրից։ Ապրիլի 25-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով Երևան կժամանեն Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, շիհան Դեյվիդ Փիքթլը, Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար, շիհան Ալեքսանդր Պիչկունովը և այլ հյուրեր։ Մրցումները կանցկացվեն տարբեր տարիքային խմբերում։ Մասնակիցների թվում կլինի նաև Կիոկուշին կարատեի Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ կմասնակցի միջազգային մրցաշարի։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր