00:00:00

Արման Թաթոյանն Արմավիրում հանդիպում է ունեցել ուսանողների հետ

16:36, 14 ապրիլ 2026 Քաղաքականություն

Արման Թաթոյանն Արմավիրում ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Միասնության թևերի» կրթական ծրագրի առանցքային դրույթները։ 
Կարճ ներկայացնում ենք դրանք․ 
✅ Կդադարեցնենք դպրոցների «կույր օպտիմալացումը», որպեսզի սահմանամերձ բնակավայրերում դպրոցները չփակվեն։
✅ Կանցնենք 11-ամյա պարտադիր կրթության՝ լրացուցիչ 1 տարվա ընտրովի հնարավորությամբ։ Ավագ դպրոցի ծրագիրը կնախատեսի բուհական կյանքին ինտեգրվելու կամ միջին մասնագիտական որակավորում ստանալու իրական հնարավորություններ։
✅ Գյուղական համայնքներում դպրոցական կյանքն ակտիվացնելու, մանկավարժներին խրախուսելու նպատակով կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ արական սեռի երիտասարդներին զինծառայությունից տարկետման հնարավորությամբ։
Մանկավարժները կունենան մինչև 0% վարկի, մեկնարկային ֆինանսավորման հնարավորություն, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ տվյալ բնակավայրում հողամաս կամ միանվագ ֆինանսական աջակցություն։
✅ Կրթության բյուջեն կհասցնենք ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսի։ Ավելին, օրենքով կամրագրենք, որ կրթության ոլորտին պետական հատկացումները ՀՆԱ-ի 3,5 տոկոսից պակաս չի կարող լինել։
✅ ՀՀ պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար բարձրագույն կրթությունը կլինի անվճար։
✅ Մասնավոր բուհերում ուսանողների համար կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման ճկուն վարկեր՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։
✅ Կապահովենք պետություն-բուհ–աշխատաշուկա կապ, այդ թվում՝ պետության պատվիրած աշխատատեղերով։ 
✅ Կձևավորենք բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում և Երևանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր