00:00:00

Քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց իմ մեղադրանքը մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է, կեղծ է ու շինծու. Արշակ Սրբազան

16:19, 14 ապրիլ 2026 Քաղաքականություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը։

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց՝ ի սկզբանե դատախազը հաստատել է, որ հանցագործություն տեղի չի ունեցել։

«Այն արարքը, որը մեղսագրվում է, չկա նման հանցագործություն, հետևաբար, արդեն ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանի որ այն ի սկզբանե չէր կարող լինել, միջնորդում ենք, որ հենց այս պահին դադարեցվի քրեական հետապնդումը»,- ընդգծեց Բաբայանը։

Արշակ Սրբազանն էլ հայտարարեց, որ իր մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։

«Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժող, բայց կա պատվիրատու, անցած անգամ տեղեկացանք, որ թմրանյութն էլ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որ տեղադրել է, բայց, չգիտես ինչու, հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է, ակնհայտ է՝ ամեն ինչ կեղծ է ու շինծու»,- ընդգծեց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր