Ապրիլի 11-ից 16-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվում է «The XXIII Karpov International Chess Tournament» շախմատի շրջանային մրցաշարը։
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեռդերացիայից, մասնակիցների շարքում է գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 4 խաղափուլից հետո ունի 2.5 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները:
Մրցաշարի միանձնյա առաջատարն է բելառուս գրոսմայստեր Դենիս Լազավիկը, ով ունի 3 միավոր:
Մրցաշարի մասնակիցներն են՝
Լու Շանգլեյ (Չինաստան, 2642)
Ռաունակ Սադհվանի (Հնդկաստան, 2642)
Շամսիդդին Վոխիդով (Ուզբեկստան, 2641)
Արամ Հակոբյան (Հայաստան, 2631)
Ալեքսեյ Գրեբնև (ՖԻԴԵ, 2627)
Բենիամին Գլեդուրա (Հունգարիա, 2624)
Արսենի Նեստերով (ՖԻԴԵ, 2608)
Դենիս Լազավիկ (Բելառուս, 2605)
Իվան Զեմլյանսկի (Ռուսաստան, 2592)
Իլյա Իլյուշենոկ (ՖԻԴԵ, 2495)