00:00:00

Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ

17:50, 13 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին: Այս մասին հայտնում են ԱԽ-ից։

ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր