Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը։
Կանայք.
- Ապրիլի 19-ին ժամը՝ 19:00-ին, 53 կգ՝ Իզաբելլա Յայլյան ու Տանզելա Գրիգորյան
- Ապրիլի 20-ին ժամը՝ 18:00-ին, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
- Ապրիլի 23-ին ժամը՝ 19:00-ին, 77 կգ՝ Աննա Ամրոյան ու Ալինա Սուքիասյան
- Ապրիլի 24-ին ժամը՝ 19:00-ին, 86 կգ՝ Էմմա Պողոսյան ու Լիանա Գյուրջյան
- Ապրիլի 26-ին ժամը՝ 13:00-ին, +86 կգ՝ Տաթև Հակոբյան
Տղամարդիկ.
- Ապրիլի 20-ին ժամը՝ 12:00-ին, 60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
- Ապրիլի 21-ին ժամը՝ 19:00-ին, 71 կգ՝ Գոռ Սահակյան
- Ապրիլի 22-ին ժամը՝ 19:00-ին, 79 կգ՝ Մարտին Պողոսյան
- Ապրիլի 23-ին ժամը՝ 16:00-ին, 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան
- Ապրիլի 24-ին ժամը՝ 16:00-ին, 94 կգ՝ Արա Աղանյան
- Ապրիլի 25-ին ժամը՝ 19:00-ին, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան ու Գարիկ Կարապետյան
- Ապրիլի 26-ին ժամը՝ 16:00-ին, +110 կգ՝ Վարազդատ Լալայան
Նշենք, որ մրցաշարը կանցկացվի Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը։
Մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։