00:00:00

Հայաստանում չկա հարց, չկա խնդիր, որ մենք մեզանով չկարողանանք լուծել. Արման Թաթոյան (Տեսանյութ)

15:09, 12 ապրիլ 2026 Քաղաքականություն

Մենք չունենք որևէ մեկը, որ կարող ենք ասել՝ այս աշխարհաքաղաքական կենտրոնից են մեզ աջակցում, այս մայրաքաղաքից են մեզ աջակցում, ուրիշ մի մայրաքաղաքից են աջակցում, թիմակիցների հետ հանդիպմանն ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Պատմություն ունեցող ժողովուրդ ենք, պետք է ինքներս հասկանանք՝ մեզ ի՞նչ է անհրաժեշտ։ Սարդարապատի հերոսամարտը հենց դրա մասին էր, որ մենք համախմբվեցինք, դարձանք բռունցք ու լուծեցինք մեր բոլոր հարցերը, ստեղծեցինք պետականություն։

Համոզված եմ, որ մենք մեզանով բոլոր հարցերը կարող ենք լուծել։ Հայաստանում չկա հարց, չկա խնդիր, որ մենք մեզանով չկարողանանք լուծել»,-ասել է Թաթոյանը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր