00:00:00

Իրավիճակը մեր շուրջ շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի. Արտակ Զաքարյան

11:57, 12 ապրիլ 2026 Քաղաքականություն

«Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում»,- հարևան Իրանի շուրջ զարգացումներին անդրադառնալով՝ նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Իրանն ու ԱՄՆ  Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել:

Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրանի շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:

Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:

Իսլամաբադից մեկնելուց առաջ  Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:

Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզի նեղուցն ամբողջովին

ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին: Սա նշանակում է թույլ չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Սա հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:

Մեր շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի»,- նշել է Զաքարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր