Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի հերթական փուլի ոսկե մեդալակիր։
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է նվաճում։
Խորվաթական Օսիյեկ քաղաքում նժույգ-թամբերի վարժության եզրափակչում Համլետը հավաքել է 14,733 միավոր։