Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը խիստ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքագիծը խաղադաշտում, գրում է armsport.am-ը:
«Վինիսիուսն, անկասկած, շատ ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն նա անընդհատ սադրում է մրցակիցներին: Իսկ երբ նրա դեմ սկսում են կոշտ գործել, անմիջապես սկսում է բողոքել ու նվնվալ. դա շատ բնորոշ է նրան»,- հայտարարել է լեգենդար ֆուտբոլիստը Sky 90 հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին դիմակայության շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիային»: Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։
Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստն արդեն հասցրել է անցկացնել 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: