Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ապրիլի 9-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Թիմը կնախապատրաստվի ապրիլի 14-ին կայանալիք Կանանց ԱԱ 2027թ․ որակավորման փուլի C6 խմբի 2-րդ տուրի Հայաստան-Բելառուս հանդիպմանը։
Ընտրանու գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ խաղացողներին.
Դարպասապահներ
Վիոլետա Մուսախանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Շողիկ Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Ալինա Պողոսյան
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Սոֆիա Գրեյս Հարութունյան - «Ռոլլինս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ
Մարիանա Վարդանյան - «Ուրարտու-աղջիկներ
Անի Օհանյան - «Ուրարտու-աղջիկներ
Լիլի Ջեբեջյան - «Ուեսլեյան համալսարան» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Կլաուդիա Չոլակյան - «Աքթոնիանս» (Անգլիա)
Աննա Դալլաքյան - «Ռիզայն-աղջիկներ (Ռուսաստան)
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լարա Կազանջյան - «Դոննա Ռոմա-աղջիկներ» (Իտալիա)
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Ուրարտու-աղջիկներ»
Իզաբելլա Մանե Ներսեսյան - ԿԿՊ «Վարշավա» (Լեհաստան)
Լիսա Կազանջյան - «Սթոնհիլ քոլեջի ակումբ» (ԱՄՆ)
Կարինե Եղյան - «Տետրիսկարո» (Վրաստան)
Հարձակվողներ
Մարալ Արթին
Սուսաննա Բադալյան - «Փյունիկ-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Փյունիկ-աղջիկներ»
Ռուզաննա Ինջյան - «Ուրարտու-աղջիկներ»