00:00:00

Հայաստանի հավաքականի նորեկը՝ Սանդերլենդի մարզչի ուշադրության կենտրոնում. ի՞նչ է սպասվում նրան

14:38, 06 ապրիլ 2026 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո անգլիական «Սանդերլենդի» 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանի ակումբային ապագան հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Թեև հարձակվողը դեռ նորամուտը չի նշել «Սանդերլենդի» հիմնական կազմում, ակումբի գլխավոր մարզիչ Ռեժիս Լե Բրին բարձր է գնահատել նրա ներուժն ու գլխավոր թիմ տեղափոխվելու շանսերը: Անդրադառնալով հայ ֆուտբոլիստի որակներին՝ Լե Բրին նշել է.

«Նա մի քանի մարզում է անցկացրել մեզ հետ, և ինձ դուր են գալիս նրա տվյալները: Լավ երիտասարդ է, հիանալի հարմարվել է ակումբի մտածելակերպին և ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Այս լիգայում հաջողելու համար պետք է կարողանալ պայքարել երկրորդ հարկում, մենապայքարներում, իսկ նա այդ առումով բազմակողմանի զարգացած է: Իհարկե, նա դեռ երիտասարդ է և փորձի կարիք ունի, բայց ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը», — Լե Բրիի խոսքերն է մեջբերում Sunderland Echo-ն։

Հիշեցնենք, որ Գերագուսյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց ազգային թիմի կազմում մարտի 29-ին կայացած Հայաստան — Բելառուս ընկերական խաղում։ Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին՝ փոխարինելով Հրանտ-Լեոն Ռանոսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր