00:00:00

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

18:08, 05 ապրիլ 2026 Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդա, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը:

Եզրափակչում Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ ոսկե մեդալակիր:

Մամիկոն Խաչատրյանը 4-րդն է 14.533 միավորով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր