Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի E խմբի 8-րդ տուրում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին ու պարտվեց 0:2 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հաջորդ հանդիպումն Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հոկտեմբերի 1-ին, կընդունի Իտալիայի Մ-21 հավաքականին:
Մեր թիմը պայքարը կավարտի հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիայի դեմ արտագնա մրցավեճով: