UFC-ի չեմպիոնական տիտղոսն ու ֆինանսական բարեկեցությունը Արման Ծառուկյանի գլխավոր նպատակը չեն սպորտում։
Հայազգի մարտիկի խոսքով, ով նախորդ հանգստյան օրերին հերթական հաղթանակը տոնեց RAF ըմբշամարտի լիգայում, նա ձգտում է դրսևորել իրեն մի քանի մարզաձևերում և դառնալ պատմության լավագույն աթլետներից մեկը։
«Ես սրանով զբաղվում եմ հանուն հաճույքի, և մարդիկ կարծում են, թե ես բավականաչափ քաղցած չեմ, թե կնվաճեմ UFC-ի տիտղոսն ու կհեռանամ։ Այդպես չէ, տղանե՛ր, ես այստեղ եմ երկար ժամանակով։ Ես ուզում եմ ոչ միայն գումար վաստակել և հաղթել UFC-ի չեմպիոնին։ Ես ուզում եմ դառնալ պատմության լավագույն աթլետներից մեկը՝ լինել լավագույնը MMA-ում, լավագույնը՝ ըմբշամարտում, լավագույնը՝ գրեփլինգում, և եթե UFC-ն ինձ թույլ տա բռնցքամարտել, ես կանցնեմ բռնցքամարտի:
Այնպես որ, ես կարողանում եմ բռնցքամարտել, գոտեմարտել, տիրապետում եմ գրեփլինգին, և լավագույնն եմ իմ սպորտում՝ MMA-ում։ Եթե նրանք ինձ համար գտնեն որևէ ինֆլյուենսերի, որի հետ կարող եմ բռնցքամարտել Դանա Ուայթի քարտում՝ ես դա կանեմ։ Հեշտ գումար»,- ասել է Ծառուկյանը The Schmo-ին տված հարցազրույցում։
Ռևանշում հաղթելով Ջորջիո Պուլասին՝ Արման Ծառուկյանը մրցակցությանը կվերադառնա արդեն ապրիլի 8-ին Սան Պաուլոյում կայանալիք Hype Brazil մրցաշարում, որի գլխավոր իրադարձության ժամանակ կպաշտպանի գրեփլինգի չեմպիոնական գոտին ամերիկացի Դիլոն Դենիսի դեմ։
Բացի այդ, առաջիկա երկու ամիսների ընթացքում մարտիկը նախատեսում է գորգ դուրս գալ Քոլբի Քովինգտոնի դեմ RAF-ի հովանու ներքո, իսկ հունիսին որպես պահեստային ապահովագրել Իլիա Թոփուրիայի և Ջասթին Ջեյջիի միավորիչ մենամարտը Սպիտակ տանը։
Աղբյուրը՝ Armsport.am-ը։