Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Antalya open international championships A դասի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ։ Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ չեմպիոնի կոչումը նվաճել է Արայիկ Բրուտյանը, որը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի մարզիկին։ 67կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը հաղթելով թուրք մարզիկին դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Բելգիան ներկայացնող մարզիկին ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։
Մուայթայի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 25-26-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը, իսկ մայիսի 25-30-ւ երևանում տեղի է ունենալու Կովկասի միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 10 երկիր մոտ 200 մարզիկ։ Անթալիայի մրցաշարին մասնակցում էր 27 երկրի 450 մարզիկ։
