00:00:00

Արման Թաթոյանը ներկայացնում է 6 քայլ խաղաղության հասնելու համար

16:29, 25 մարտ 2026 Տեսանյութեր

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացնում է 6 քայլ՝ խաղաղության երաշխավորման համար. ծրագիր

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացնում է 6 քայլ՝ խաղաղության երաշխավորման համար։

Ծրագրի կետերը ստորև՝

Քայլ 1․ Կստեղծվի ՀՀ վարչապետին առընթեր ռազմական բարեփոխումների հանձնաժողով։

Քայլ 2․ Մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին Հանձնաժողովի մշակած ծրագրի հիման վրա կապահովվի՝ զսպման լիարժեք կարողություններ, իսկ պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին՝ ռազմական հավասարակշռություն։

Քայլ 3. Մինչև հանձնաժողովի կողմից ծրագրի մշակումը օրենքով կսահմանվի, որ պաշտպանության ծախսերը չեն կարող ՀՆԱ-ի 8 տոկոսից պակաս լինել։ Պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ ԱՄՆ դոլար պարտադիր կուղղվի հայաստանյան ընկերություններից գնումների համար՝ արագացնելու համար մեր ներքին ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։

Քայլ 4. Երկիրը մշտապես պատրաստ կլինի պաշտպանության, որովհետև պետությունը, հասարակությունը և տնտեսությունը, կգործեն որպես մեկ համադրված համակարգ։

Քայլ 5. Ճշմարտության բացահայտման և պատասխանատվության սահմանման համար անմիջապես կհանրայնացվի 2016թ․ քառօրյա և 2020 թ․ 44-օրյա պատերազմների վերաբերյալ ԱԺ զեկույցները։

Քայլ 6. Կստեղծվեն խելամիտ սահմաններ ու թվային պաշտպանություն՝ ավտոմատացված ցանկապատով և մարդու անմիջական ներգրավման նվազեցմամբ։ Կգործի եռաշերտ բանաձև՝ ավտոմատ հայտնաբերում իրական ժամանակում ազդանշան արագ արձագանք։ Կստեղծվի տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու կարողություններով օժտված բանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր