00:00:00

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել

22:33, 17 մարտ 2026 Քաղաքականություն

Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերություններից «ASELSAN»-ը Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության հետ ստորագրել է 111 մլն 850 հազար դոլարի պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրված պայմանագիրը վերաբերում է ուղղորդման համակարգերի մատակարարմանը։

Նշված պայմանագրի շրջանակում մատակարարումները կիրականացվեն 2027-ից և կտևեն մինչև 2028 թվականը։

 Բացի այդ, «ASELSAN»-ի և Թուրքիայում գործող մեկ այլ ընկերության հետ կնքել է արտահանման պայմանագիր, ըստ որի՝ օտարերկրյա հաճախորդների համար կիրականացվի էլեկտրաօպտիկական համակարգերի մատակարարում։ համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 54.6 մլն դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր