Եվրոպան խիստ զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:
Նրա խոսքով՝ Թրամփը երբեք «այսքան զայրացած» չի եղել Հորմուզի նեղուցի անվտանգությանը նպաստելուց Եվրոպայի մերժումից հետո։
Գրեհեմը նշել է, որ երկրները «մեծամտություն» են ցուցաբերել Իրանի հետ պատերազմի հարցում, ինչը մեծապես զայրացրել է ԱՄՆ նախագահին։
«Ես հենց նոր խոսեցի նախագահի հետ մեր եվրոպացի դաշնակիցների՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար ռեսուրսներ տրամադրելու դժկամության մասին, որը Եվրոպային շատ ավելի օգուտ է տալիս, քան Ամերիկային։ Ես երբեք կյանքումս չեմ լսել, որ նա այդքան զայրացած լինի։ Ես կիսում եմ այդ զայրույթը՝ հաշվի առնելով, թե ինչ է վտանգված»,-ասել է նա: