00:00:00

«Եթե չեք ցանկանում, որ ձեր քվեն փոշիանալով գնա Նիկոլին, Քոչարյանին ձայն տալուց խուսափեք»․ Նարեկ Մալյան

17:58, 17 մարտ 2026 Քաղաքականություն

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարտված Քոչարյանը երեկ համալիրի փոքր դահլիճում հայտարարեց, որ դաշինքով մասնակցելու է ընտրություններին: Սա նշանակում է, որ անցած ընտրություններին պարտված Քոչարյանը պետք է այս ընտրություններին հավաքի առնվազն 8% ձայն, ինչը անհնար է…

Իմ ձեռքի տակ մի քանի տարբեր հարցումներ կան, ըստ որոնց «Հայաստան» դաշինքը 3%-ի շրջակայքում է: Հետևաբար եթե ընդդիմադիր ընտրող եք ու չեք ցանկանում, որ ձեր քվեն փոշիանալով գնա նիկոլին, պարտված Քոչարյանին ձայն տալուց խուսափեք:

Ի դեպ, եթե հիշում եք, ես մեկ տարի առաջ ձեզ ասում էի, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները խրոխտ պոզաներով հարցեր են տալիս նիկոլին, որպեսզի այդ տեսանյութերը հրապարակեն նախընտրական հոլովակում: Երեկ հրապարակված նախընտրական հոլովակը ամբողջությամբ կազմված էր այն հարցերից, որոնցից անմիջապես հետո ՔՊ-ականները 5 տարի ստորացնում էին «Հայաստան» դաշինքի պատգամավորներին: Պարզվում ա մարդիկ 5 տարի տփոց ուտելով նախընտրական հոլովակ էին նկարում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր