00:00:00

Մենք ստիպված ենք շարունակել հարվածել ռազմաբազաներին, չնայած որ կարծում ենք, որ մեր և մեր հարևանների միջև բարեկամությունը կարևոր է. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ

17:49, 12 մարտ 2026 Քաղաքականություն

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի իրանցի ժողովրդին առաջին ուղերձն է հղել.

 

«Իրանը հավատում է իր հարևանների հետ բարեկամությանը և հարձակվում է միայն այդ երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա։Երկար տարիներ թշնամին աստիճանաբար ռազմական և ֆինանսական բազաներ է կառուցել այդ երկրներից մի քանիսում, որպեսզի ապահովի իր գերիշխանությունը տարածաշրջանում։ Մենք ստիպված ենք շարունակել հարվածել ռազմաբազաներին, չնայած որ կարծում ենք, որ մեր և մեր հարևանների միջև բարեկամությունը կարևոր է։ 

 

Այս երկրները պետք է լուծեն իրենց խնդիրը մեր ժողովրդի մարդասպանների հետ։ Ես խորհուրդ եմ տալիս հնարավորինս շուտ փակել այս բազաները, քանի որ նրանք արդեն պետք է գիտակցած լինեն, որ ԱՄՆ-ի անվտանգության և խաղաղության մասին պնդումները սուտ են։

 

Իրանը չի հրաժարվի նահատակների արյան վրեժ լուծելուց: Վրեժ է նախատեսվում ոչ միայն այաթոլլա Խամենեիի սպանության, այլև յուրաքանչյուր սպանված իրանցու, մասնավորապես՝ Մինաբում թափված անմեղ երեխաների արյան համար։

 

Իրանը փոխհատուցում կպահանջի երկրի վրա հարձակվողներից, և եթե նրանք հրաժարվեն, ապա կբռնագրի այնքան գույք, որքան անհրաժեշտ կհամարի կամ կոչնչացնի դրանք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր