Ադրբեջանի հանրային հեռուստատեսության լրագրողը ուղիղ եթերում հայտարարել է, թե
Թավրիզը, Խոյը, Արդաբիլը, Ուրմիան և Զենջանը «պատմական ադրբեջանական հողեր» են:
Ավելին, նա հայտարարել է, որ այդ տարածքները «պետք է ազատագրվեն»՝ փաստացիորեն տարածքային պահանջ ներկայացնելով հարևան Իրանին: Այս հայտարարությունը կասկածի տակ է դնում Իրանի տարածքային ամբողջականությունը:
Իրանի թուլացման և այս սցենարի իրականացման դեպքում, Հայաստանը կհայտնվի եռակի շրջափակման վտանգի առաջ:
Այս տարածքներում այսօր ապրում է մոտ 15 միլիոն ադրբեջանցի։
Այսինքն՝ Ադրբեջանը զավթելով իրանական հյուսիսային նահանգները կդառնա 25 միլիոն բնակչությամբ պետություն՝ շրջապատելով Հայաստանը արևելքից, հարավից և արևմուտքից։
Նման զարգացումը արմատապես կփոխի ուժերի հավասարակշռությունը՝ Ադրբեջանը կդառնա տրանսպորտային և լոգիստիկ հանգույցների գլխավոր վերահսկողը՝ ստանալով Թուրքիայի հետ ցամաքային կապ:
Սակայն իշխանությունները շարունակում են չեզոքություն պահպանել՝ անտեսելով սահմանների վտանգը:
Նման իրավիճակում մի՞թե պասելն է մեր ռազմավարությունը: