00:00:00

Կգա ժամանակ, երբ Արցախում կրկին կապրեն հայեր՝ հայկական դրոշի ներքո․ Նարեկ Մանուկյան

12:52, 12 մարտ 2026 Քաղաքականություն

«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում», - Ստրասբուրգում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
 
Սակայն Նիկոլ Փաշինյանին ոչ ոք մանդատ չի տվել՝ սեփական քաղաքական ձախողումները քողարկելու կամ Ալիևի հետույքում ավելի լավ տեղավորվելու համար հրաժարվելու Արցախի նկատմամբ մեր իրավունքներից։ Արցախը պարզապես տարածք չէ, այլ մեր պատմության, պայքարի և ազգային արժանապատվության մի մասը, որի նկատմամբ իրավունքից հրաժարվելու լիազորություն որևէ իշխանություն չի ստացել ժողովրդից։
 
Հ.Գ. Վստահ եմ՝ կգա ժամանակ, երբ Արցախում կրկին կապրեն հայեր՝ հայկական դրոշի ներքո։ Այդ օրը մենք ենք բերելու՝ հավատալով մեր ուժերին, հստակ ձևակերպելով մեր նպատակները և միասնականորեն շարժվելով դեպի դրանց իրականացումը». 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր