«Այլընտրանքային նախագծեր խումբը» և «Համահայկական հասարակական դաշինքը» հուշագիր են ստորագրել։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով՝ որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը։
«Այս հուշագիրը վերաբերում է մեր երկրի պետականության համար համատեղ պայքարին, որովհետև այս պահին մեր պետականությունն իսկապես շատ խոցելի վիճակում է։ Ես ուզում եմ կարևորել «Համահայկական հասարակական դաշինքի» առաքելությունը, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր հասկանում են, որ կարևոր խնդիրների լուծման համար նախ անհրաժեշտ է այդ խնդիրներին մոտենալ վերլուծական մոտեցմամբ, չտրվել պոպուլիզմի արատավոր երևույթներին, կատարել խնդիրների խորքային վերլուծություն, և գտնել այդ խնդիրների լուծման ճիշտ ճանապարհը»,-ասել է Վարդանյանը։