00:00:00

Այս պատերազմում իրանցիները կոտրեցին կարծրատիպեր. Ոսկանյան

20:00, 11 մարտ 2026 Քաղաքականություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի դեմ սանձազերծված պատերազմին է անդրադարձել՝ նշելով՝ իրանցիները կոտրեցին կարծրատիպը, թե գործելու փոխարեն՝ միայն սպառնում են։ Ապացույցը Իրանի համարժեք հարվածներն են ԱՄՆ-ի ռազմական նավատորմի կարիքները սպասարկող նավթամթերքի պահեստին։

«Իրանի, որպես կանոն, զսպվածությունը հաճախ է առիթ դարձել, որ տպավորություն ստեղծվի, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում։

Այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը, քանի որ նրանց հնչեցրած գրեթե բոլոր սպառնալիքներն արդեն իրականություն են դարձել։

Վերջին օրերին նույնիսկ ԱՄՆ-ում տարակուսած էին Իրանի նավթամթերքի պահեստարաններին իսրայելական հարվածներից, որոնք ի հայտ էին բերել նաև բնապահպանական ռիսկեր։

Իրանցիները խոստացել էին համարժեք պատասխան հարված հասցնել, և այսօր ստացվում են կադրեր Օմանում նավթամթերքի այն պահեստի խոցումից և դրանում բռնկված հրդեհից, որն, ըստ իրանական աղբյուրների, սպասարկում էր նաև ԱՄՆ-ի ռազմական նավատորմի կարիքները»,- նշել է իրանագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր