00:00:00

Բաքու-Նախիջևան երկաթուղու նախագիծը կստեղծի կայուն երթուղի Եվրոպայի և Ասիայի միջև․ Կոշտա

18:22, 11 մարտ 2026 Քաղաքականություն

Միջին միջանցքի զարգացումը բացում է ռազմավարական հնարավորություններ: Բաքու-Նախիջևան երկաթուղու նախագծի ավարտը կարևորագույն նշանակություն ունի: Այն կստեղծի կայուն երթուղի Եվրոպայի և Ասիայի միջև:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Կոշտան ընդգծել է, որ այս նախագծի իրականացումը կստեղծի նոր աշխատատեղեր և կամրապնդի երկրների տնտեսությունները. «Մենք կիսում ենք Ադրբեջանի տեսլականը՝ Հարավային Կովկասում բարգավաճ և փոխկապակցված երկրների վերաբերյալ»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր