00:00:00

Իրանական կողմի թիրախավորման տակ են հայտնվել տարածաշրջանի ռազմա-քաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը՝ փորձելով այդ կերպ պաշտպանել իր ռազմավարական շահերը․ Արտակ Զաքարյան

17:47, 11 մարտ 2026 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ ԱՐտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է: Պարզ է, որ նա չի փորձելու անվերապահ հաղթանակի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Բայց փոխարենն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար: Որպեսզի ինչ-որ պահից սկսված ոչ ոք չցանկանա այն շարունակել։

Այդ իսկ նպատակով,  իրանական կողմի թիրախավորման տակ են հայտնվել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև նավթային ենթակառուցվածքները, ծովային բեռնափոխադրումները, օդանավակայանները, բանկերը, վարչական ու դիվանագիտական օղակները և այլն: Մի խոսքով՝ տարածաշրջանի ռազմա-քաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը՝ փորձելով այդ կերպ պաշտպանել իր ռազմավարական շահերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր