00:00:00

Հունիսի 7–ի ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի. Փաշինյան

17:13, 11 մարտ 2026 Քաղաքականություն

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ազատության, ժողովրդավարության, իրավունքների գերակայության, ըմբռնումների հիման վրա։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք մեր ժողովրդավարության կենսունակ ու զարգացող վիճակը պահեցինք պատերազմի պայմաններում նույնիսկ, բայց հասկացանք նաև, որ խաղաղությունն է, որ ժողովրդավարությունը անշրջելի դարձնելու ճանապարհ է բացում։ Իրականում մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության շնորհիվ, որովհետև Հայաստանին պարտադրված մտածողության կաղապարները կարողացանք հաղթահարել ականջալուր լինելով ժողովրդին, իրական ապրող կյանքի և խաղաղության փափագ ունեցող մարդկանց։

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա և խաղաղությամբ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։

Մենք գնում ենք այս ճանապարհով, և ես սա ասում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, և ուրեմն կեցցե խաղաղությունը, կեցցե ժողովրդավարությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր