00:00:00

Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կապը. Փաշինյան

16:45, 11 մարտ 2026 Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև ավտոմոբիլային կապը։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, Նշեց. «Այս մեր առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, և ես սա ասում եմ պաշտոնապես։

Մենք այս առաջարկը անում ենք որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար Հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը։

Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի և հյուսիսի միջև։

Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։ Ասեմ նաև, որ մենք պատրաստվում ենք Վրաստան-Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանումներ իրականացնելու համար։ Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ և կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհ մենաշնորհները»։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Վրաստանի վարչապետին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությանը և ընդհանրապես խաղաղության գործընթացին աջակցելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր