ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սոցցանցի իր էջում գրել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելու են միայնակ կամ դաշինքով:
«ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ ԿԱՄ ԴԱՇԻՆՔՈՎ:
Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը:
Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՑՈւՑԱԿՈՎ, լինի դա ՄԻԱՅՆԱԿ, թե´ կուսակցությունների ԴԱՇԻՆՔԻ ձևաչափով»,-նշել է Զուրաբյանը: