ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IFES Armenia-ի հետ համագործակցությամբ, մարտի 10-ին իրականացրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների համար աշխատաժողով՝ ընտրական պատրաստվածության և վարչական ռեսուրսի բացառման թեմայով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ներկաներին, կարևորել համագործակցային աշխատանքը և ուշադրություն հրավիրել գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ամենաշատ հանդիպող խնդիրներին։
ԿԸՀ նախագահը հորդորել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համակ ուշադրությամբ հետևել իրենց վերաբերելի քարոզչության կանոնների պահպանմանը։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև վարչական ռեսուրսի կիրառման հարցին՝ նախորդիվ ընտրություններում արձանագրված իրավիճակների օրինակով։
Նմանատիպ աշխատաժողովներ իրականացվել են հանրապետության բոլոր համայնքներում։ Այն իրականացվում է Տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Այսօրվա աշխատաժողովին ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Բանախոսություններով հանդես են եկել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և IFES Armenia-ի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը։
Աշխատաժողովների շարքն իրականացվում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը և ընտրական բարեվարքությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։