00:00:00

«Հեզբոլլահ»-ը հայտարարել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարիմ լինելու մասին

21:05, 09 մարտ 2026 Քաղաքականություն

Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժումը հաստատել է իր հավատարմությունն Իրանին ու երկրի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի: Այս մասին տեղեկացնում է LBCI-ը։

Հեռուստաալիքը, մասնավորապես, հայտնել է. «Հեզբոլլահը» հաստատել է, որ  ավատարիմ է Իրանի նոր առաջնորդին և հույս հայտնել, որ Մոջթաբա Խամենեին,  որպես Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ, հաջողության կհասնի»։

Նշվում է, որ «Հեզբոլլահը» նաև շնորհավորել է Իրանին նոր գերագույն առաջնորդի ընտրություններն արագ ու կազմակերպված իրականացնելու համար և վստահություն հայտնել, որ Իրանը կշարունակի ընթանալ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնիի որդեգրած ուղով։

Հիշեցնենք՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի զոհվելուց հետո երկրի նոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Սեյեդ Մոջթաբա Խամենեին։ Ի դեպ, այսօր Իրանը ագրեսիա ձեռնարկած Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ իր հերթական գրոհը նվիրել է նորընտիր գերագույն առաջնորդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր