Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն, գրառում է կատարել՝ շնորհավորելով իր մայրիկին․
«Իմ Մամ, դու իմ ճանաչած ամենաուժեղ կինն ես, ամենաշքեղն ես թե հոգով, թե արտաքինով։
Ես հպարտ եմ, որ քո աղջիկն եմ։ Այն ամենը, ինչի միջով անցար ու անցնում ես , գիտես միայն դու և Աստված։ Ես ուզում եմ միշտ մեր կողքին լինես, Մամ, միշտ առողջ ու ուղղակի լինես։ Մնացածը խոստանում եմ՝ ես, Սյուզին, Լյովը ու Տոման կապահովենք։ Մեր աշխարհն ես, մեր թագուհին։ Մենք սիրում ենք քեզ անսահման, շնորհավոր մարտի 8։
Ամեն տարի Պապան ամենագեղեցիկ ծաղիկներն էր նվիրում Քեզ, խոստանում եմ այդ ավանդույթը կպահենք մենք, Պապան էլ թող նայի երկնքից ու ուրախանա»,- գրել է նա։