Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայցադիմում է ներկայացրել նախկին հոգևորական, այժմ՝ կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Միքայել Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում։
Հայցադիմումի առիթը դարձել է Ստեփան Ասատրյանի՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի եթերում արված զրպարտչական հայտարարությունները։ Այս գործով «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն կներգրավվի որպես երրորդ անձ։ Ասատրյանը, ի թիվս այլնի, հայտարարել էր, թե իբրև Սրբազանը կին և երեխա ունի։
Հայցադիմումը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։