00:00:00

Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության «տերը» լինեք. Աշոտյան

15:20, 09 մարտ 2026 Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է, որն իշխանությունը «բոբոյացնում» է, որպեսզի դիրքավորվեն որպես «անկախականներ», ՀՀ սուվերենության համար ոչ մի բան չխնայող կոմիքսի հերոսներ։

Զավեշտ է, որ նման խոսույթով հանդես են գալիս մարդիկ, ում օրոք Հայաստանի ինքնիշխանությունը հասել է պատմական մինիմումի, իսկ Ռուսաստանից տնտեսական եւ Թուրքիայից քաղաքական կախվածությունը՝ պատմական մաքսիմումի։

Քաղաքական դերակատար չհանդիսացող անձի մի մասնավոր կարծիքի շուրջ հյուսվող քարոզչական ձնագնդին պետությունը սկցրած ռեժիմի կողմից փրփուրներից կառչելու ողորմելի օպերացիա է։

Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության եւ պետականության «տերը» լինեք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր