00:00:00

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին ընտրվելու կապակցությամբ

14:59, 09 մարտ 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հեռագիր է հրապարակվել Կրեմլի կայքում։

«Նորին գերազանցություն, Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», – ասվում է ուղերձում։

Ռուսաստանի նախագահը նշել է Թեհրանին իր անսասան աջակցությունը և Իրանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր