Անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր՝ մարտի 8-ին, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։
«Այսօր խաղաղ ակցիա եք անում, բայց ոչ լռության, որովհետև պիտի մենք խոսենք, որովհետև էլ չի լինում լռել այս ցավի մասին։ Անհնար է դիմանալ այս տանջանքին, տառապանքին, մենք սպասում ենք մեր զավակներին։ Սպասումը, անորոշությունը օրեցօր ավելի է սաստկանում, սուտ է, որ ասում են՝ ժամանակը բուժում է, ժամանակը չի կարող բուժել, որովհետև կարոտը էլ ավելի է սեղմում, որովհետև չենք կարում, մենք արդեն մահանում ենք, հասկանում եք, մարում ենք մենք արդեն, ունենք շատ ծնողներ, որ ցավոք այսօր մեր հետ չեն, որովհետև չդիմացան էս ցավին։
Մենք պահանջումենք և՛ արդարադատության նախարարությունից, և՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, և՛ դատախազությունից, որ գտնեն մեր որդիներին»,– ասաց 44–օրյա պատերազմին անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։