ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ․
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։
Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն կարևոր ներդրումը, որ կանայք ունեն ՆԳՆ ոստիկանության համակարգում։ Ձեր ներկայությունն ու ակտիվ ներգրավվածությունը տարիների ընթացքում դարձել է ոստիկանության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը։
Այսօր ոստիկանությունում ծառայող կանայք իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և մասնագիտական պատրաստվածությամբ ակտիվորեն մասնակցում են համակարգի խնդիրների լուծմանը՝ իրականացնելով բարդ և պատասխանատու աշխատանք։
Ձեր դերակատարությունը կարևոր է ոչ միայն ոստիկանության համակարգի զարգացման, այլև հասարակության անվտանգության ամրապնդման տեսանկյունից։
Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններ։
Երջանկություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին»։