00:00:00

Մեր փոխարեն պիտի խոսեն բարի գործերը․ Հայր Զաքարիան՝ Տնտեսի կիրակիի պատգամի մասին

12:12, 08 մարտ 2026 Քաղաքականություն

Այսօր մեզ պահքի 4-րդ՝ Տնտեսի կիրակին է, երբ մեր եկեղեցում ընթերցվում է համանուն առակը, ասում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Մեծահարուստ մի մարդ իր տնտես կառավարչին է վստահում ամբողջ տնտեսությունը։ Մարդիկ ամբաստանում են նրան, որ վատնում էր Տիրոջ ունեցվածքը։ Վախենալով Տիրոջ բարկությունից, այս տնտեսը կանչում է պարտապանների և ներում նրանց պարտքերը։ Տեսնելով տնտեսի հնարամտությունը, Տերը գովում է նրան։

Այս առակի մեծահարուստը Աստված է, իսկ տնտեսը՝ մարդը, որին վստահված է այս աշխարհն՝ իբրև տնտեսություն։ Աստված ցանկանում է, որ մենք տեղին գործածենք աստվածատուր շնորհները, որոնք կարևոր են մեր փրկության համար։ Այս առակը նաև մեզ մտածելու տեղիք է տալիս հաշվետվության վերջին օրվա մասին, երբ մեր փոխարեն պիտի խոսեն մեր բարի գործերը և քրիստոնյա վայել կյանքը»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր