00:00:00

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան

19:23, 07 մարտ 2026 Քաղաքականություն

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնության քաղաքական ծրագրի՝  վարկառուներին ուղղված առաջարկը։

«Այսօր հազարավոր ընտանիքներ և ձեռնարկություններ խեղդվում են վարկերի բարձր տոկոսադրույքներից։ 
Մենք առաջարկում ենք համակարգային փոփոխություն՝ գրեթե կրկնակի չափով տոկոսադրույքների կրճատում.
Սպառողական վարկեր՝ մինչև 12%,
Հիպոթեքային  և բիզնես վարկեր՝ 5–7%,
Սա կթեթևացնի քաղաքացիների ֆինանսական բեռը և կխթանի փոքր ու միջին բիզնեսի զարգացումը։

Լուծումը պարզ է՝ պետական պարտատոմսերի թողարկման ծավալների կրճատում և վենչուրային հիմնադրամների ստեղծում։

Վարկը ոչ թե  խոչընդոտ է, այլ առաջընթացի հնարավորություն»,-նշել է Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր