«Թեհրանը վերահաստատում է, որ հանձնառու է տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, սակայն հայտարարում է նաև, որ ցանկացած երկիր, որը կաջակցի Իրանի դեմ ագրեսիային, կդիտարկվի որպես օրինական թիրախ»,- հայտարարել է Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին։
«Իրանը նախկինում էլ է զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը Իրանի թշնամիներին թույլ կտա օգտվել իր ցամաքային կամ օդային տարածքից, ցանկացած կետ, որտեղից ագրեսիա կիրականացվի Իրանի դեմ, կհամարվի մեզ համար օրինական թիրախ։ Հենց այդ պատճառով Իրանը հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնք օգտագործվում են իր դեմ հարձակումների համար», - Շեքարչիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։