Այսօր Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։
Սանահին վանական համալիրի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը շնորհավորել է իր թեմական առաջնորդի տարեդարձը։
«Աստված օգնական, սիրելի՛ Սրբազան Հայր։ Շնորհավոր լինի ձեր տարեդարձը։ Մաղթում եմ, որ վերջապես այս տարի Հայկը հաղթի ոսոխ բելին։ Ուրախ տարեդարձ»,- նշել է Տեր Մասիսը։