«Միասնության թևեր» նախաձեռնության քաղաքական ծրագրի կարևոր դրույթները՝ պետական կառավարման, դատաիրավական և ընտրական համակարգերի վերաբերյալ․
✅Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց:
✅Պաշտոնի նշանակվելու է միայն նա, ով ունի գիտելիք, փորձ, կարողություն և նվիրում։
✅Հայաստանը չի սկսվելու և վերջանալու Երևանով․ Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն և ինքնուրույն:
✅Դատարանները չեն ունենա կախվածություն որևէ իշխանությունից, գործարարից կամ քաղաքական ուժից:
✅Իրավապահ ծառայողները չեն լինի «վարկերի և պարգևավճարների գերիներ», որպեսզի հնարավոր չլինի քաղաքական ճնշում գործադրել նրանց վրա։
✅Կայուն մեծամասնության մեխանիզմը փոխվելու է։ Ընտրողը միշտ ունենալու է ընտրելու հնարավորություն, եթե անգամ դեմ է բոլորին
✅Նախագահին ընտրելու է ժողովուրդը, ունենալու է ընդլայնված լիազորություններ:
✅Մենք պաշտպանելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը։
✅Մենք չենք հրաժարվելու միջպետական հայցերից. դրանցով մեր երկրի համար շահավետ բանակցային դիրք ենք ապահովելու: