00:00:00

Առաջին նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար․ Զուրաբյան

11:14, 03 մարտ 2026 Քաղաքականություն

Որպես Երրորդ հանրապետության հիմնադիր, առաջին նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:


Գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ հանրապետության հիմնադիր , ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար: Բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ առաքելությունը կարող է և չստացվել, իսկ այդ դեպքում Հայ Ազգային Կոնգրեսը ունի իր հստակ ասելիքն ու անելիքը: 

Եթե Առաջին Նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք: Եթե չստացվի, միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև  մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում և ինչպես Հայաստանը հանենք այս վիճակից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր