00:00:00

Մեր անվտանգության առաջին պաշտպանական գիծը հենց դիվանագիտությունն է, բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ Արարատ Միրզոյան

Մարտի 2-ին կայացել է ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հադես է եկել ուղեձով: Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին տարիները ցույց են տալիս, որ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչներից մեկն է։

Չափազանցություն չի լինի թերևս ասելը՝ մեր անվտանգության առաջին պաշտպանական գիծը հենց դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել:

Այսօր էլ նույն գիտակցմամբ մենք ջանքեր ենք գործադրում այդ նավը հասցնելու հաջորդ տրամաբանական հանգրվանին՝ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և մեր շուրջ հանդուրժողականության, համագործակցության, բաց սահմանների միջավայրի ձևավորմանը»:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Երևանում և արտերկրում աշխատող ՀՀ դիվանագետներին՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով հակամարտության գոտիներում այսօր ծառայություն իրականացնող դիվանագետներին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը: Հայաստանի Հանրապետութան վարչապետի կողմից նորանշանակ դիվանագետին շնորհվել են վկայականներ։

Դիվանագիտական ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի, ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ ԱԳ նախարարի հրամանով շնորհվել են արտահերթ դիվանագիտական աստիճաններ, մի շարք դիվանագետներ արժանացել են խրախուսման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր