00:00:00

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող թիրախներին

21:44, 02 մարտ 2026 Քաղաքականություն

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող թիրախներին
ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 12-րդ փուլի ընթացքում Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող թիրախներին՝ արձակելով 26 անօդաչու թռչող սարք և հինգ բալիստիկ հրթիռ։

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական 12 անօդաչու թռչող սարք հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ Արիֆջան ավիաբազային, վեց անօդաչու թռչող սարք և հինգ հրթիռ՝ ԱՄԷ-ում գտնվող Ալ-Մինհադ հրամանատարական կենտրոնին, իսկ վեց անօդաչու թռչող սարք և հինգ հրթիռ՝ Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի օբյեկտներին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր