00:00:00

ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը հյուրընկալվել է ՄԹ պաշտպանության նախարարությունում

20:10, 02 մարտ 2026 Քաղաքականություն

 

 

Փետրվարի 24-27-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բանակի կերպափոխման գործընթացի շրջանակում աշխատանքային այցով եղել է Միացյալ Թագավորությունում։
 
Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիա, Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջ։
 
Ռազմակրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ պատվիրակությանը ներկայացվել են կրթական հաստատությունների կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական ծրագրերը, դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման ծրագրերը և կրթօջախներում իրականացվող բարեփոխումները։
 
Գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՄԹ պաշտպանության նախարարությունում, որտեղ քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա համագործակցության ծրագրերը և հեռանկարները, մասնավորապես՝ ռազմական կրթության, վարժանքների, համատեղ զորավարժությունների և ռազմատեխնիկական ոլորտներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր