Իրանը վերջին 300 տարիների պատերազմներ չի սանձազերծել և մեր քաջարի զինված ուժերը որևէ հարձակում չեն ձեռնարկել, բացի ինքնապաշտպանական նպատակներից: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ և մեր 6000-ամյա քաղաքակրթությունը՝ անկախ գնից, և մենք կստիպենք մեր թշնամիներին զղջալ իրենց սխալների համար։ Ի տարբերություն Ամերիկայի, Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի», - նշել է նա։