Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներից հետո:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը:
Հիշեցնենք, որ այսօր Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա ղեկավարությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին: